77 տարեկանում մահացել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բորցովը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Լիպեցկի շրջանի ղեկավար Իգոր Արտամոնովը։ Բերցովն այդ շրջանի պատվավոր քաղաքացի էր։
«Խաղահրապարակներ և հրապարակներ, սարքավորումներ` հիվանդանոցների և կլինիկաների համար, աջակցություն շնորհալի երեխաներին և բազմազավակ ընտանիքներին, հսկայական օգնություն եկեղեցիներին և վանքերին. սա ամբողջական ցանկը չէ, թե ինչ է արել Նիկոլայ Իվանովիչը իր հայրենակիցների համար», - գրել է Արտամոնովը: