Հետևեք մեզ։

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին և նրա ուսուցչին

22:25, 23 հուլիս 2024
Վարդենիս համայնքի ղեկավարը  պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին  և նրա ուսուցչին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել, շնորհավորել և պարգևատրել է վերջերս Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցույթ-փառատոնում Գրան պրի հատուկ մրցանակի արժանացած Հասմիկ Ղասաբյանին և նրա ուսուցիչ, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Արմեն Խաչատրյանին։

Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային 8-րդ «Wonderland» մրցույթ- փառատոնին  մասնակցություն են ցուցաբերել 13-ից ավել երկրներ,  այդ թվում՝ Հայաստանը։ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի սան Հասմիկ Ղասաբյանը երգի լավագույն կատարման համար  արժանացել է գլխավոր՝ Գրան պրի հատուկ մրցանակին։ 

Համայնքի ղեկավարը Հասմիկ Ղասաբյանին ու նրա ուսուցչին  արժանացրեց դրամական խրախուսանքի՝ յուրաքանչյուրին 100․000-ական դրամի չափով։

«Միջազգային մրցույթ-փառատոնում շահած Գրան պրի մրցանակը խոսում է կատարված արդյունավետ ու նվիրական աշխատանքի մասին, որը չի կարող չարժանանալ մեր հատուկ ուշադրությանը։ Մեզ մնում է միայն հպարտանալ, որ նման շնորհալի մանկավարժներ ու սաներ ունենք, ովքեր մեր քաղաքի, համայնքի ու հանրապետության անունը հնչեցնում են նաև արտերկրի բեմերում»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։