Նախկին դիվանագետ և ակտիվիստ Էմին Իբրահիմովին Բաքվի ոստիկանությունը բերման է ենթարկել։ Ինչպես Turan-ին հայտնել են նրա հարազատները, երեկոյան ժամերին նա զանգահարել է և հայտնել, որ գտնվում է Նիզամիի շրջանի ոստիկանության բաժանմունքում։
«Նա ասաց, որ իրեն բերման են ենթարկել դանակահարելու գործով։ Էմինն ասաց, որ դա ճիշտ չէ»,- ասել են Իբրահիմովի հարազատները։
ՆԳՆ մամուլի ծառայությունից Turan գործակալությանը հայտնել են, որ 1981 թվականին ծնված Էմին Իբրահիմովը անձնական վիճաբանություն է ունեցել 1987 թվականին ծնված քաղաքացու հետ։ «Արդյունքում Էմին Իբրահիմովը դանակով մարմնական վնասվածք է հասցրել մի քաղաքացու, տուժածին տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Իբրահիմովը նախկինում աշխատել է Ադրբեջանի ԱԳՆ համակարգում։