Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ մինչև Օլիմպիական խաղերի ավարտը նոր վարչապետ նշանակելու որոշում կայացնել։ «Միանգամայն պարզ է, որ մինչև օգոստոսի կեսերը մենք պետք է կենտրոնանանք Օլիմպիական խաղերի անցկացման վրա», - ասել է Մակրոնը France 2-ի եթերում: «Դրանից հետո, քանի որ կուսակցական բանակցությունները առաջ են ընթանում, ես պետք է վարչապետ նշանակեմ՝ նրան վստահելով կառավարության ձևավորումը»։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հրաժարական է տվել հունիսի 30-ին և հուլիսի 7-ին Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրություններից հետո։ Մակրոնն ընդունել է հրաժարականը, բայց միևնույն ժամանակ խնդրել է Աթալի կառավարությանը շարունակել աշխատանքը մինչև նոր կաբինետի ձևավորումը։
Ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած ձախ կուսակցությունների դաշինքը՝ «Նոր ժողովրդական ճակատը», վարչապետի պաշտոնում առաջարկել է տնտեսագետ և Փարիզի ֆինանսական դեպարտամենտի ղեկավար Լյուսի Կաստեի թեկնածությունը։ Նա արդեն հայտնել է այս պաշտոնը ստանձնելու իր պատրաստակամությունը։