Հուլիսի 23-ին Ադրբեջանի Աբշերոնի շրջանի դատախազությունում տեղեկություն է ստացվել Սարայ գյուղում 2 մարդու մահվան մասին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հետաքննության ընթացքում պարզվել է, որ 1965 թվականին ծնված Մարդան Բաղիրովը ընդհանուր բնակարանում դանակով սպանել է 1962 թվականին ծնված եղբորը, իսկ հետո ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով շենքից։
Այս փաստի հիման վրա Աբշերոնի շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 120.1 (դիտավորությամբ սպանություն) և 125 (ինքնասպանության դրդելը) հոդվածներով։