Հետևեք մեզ։

Ռեկորդային․ «Ռեալը» մեկ մրցաշրջանում գերազանցել է 1 միլիարդ եվրոյի եկամուտը

00:05, 24 հուլիս 2024
Ռեկորդային․ «Ռեալը» մեկ մրցաշրջանում գերազանցել է 1 միլիարդ եվրոյի եկամուտը

Մադրիդի «Ռեալը» դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը, որի մեկ մրցաշրջանի եկամուտը գերազանցել է 1 միլիարդ եվրոն: Այս մասին տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ 2023/2024 մրցաշրջանում Արքայական ակումբը վաստակել է 1,073 միլիարդ եվրո, միևնույն ժամանակ, 2022/2023 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» եկամուտը կազմել է 843 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի վերջում իսպանական գրանդը հաղթել է Չեմպիոնների լիգան ու Լա լիգան։ Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում «Ռեալը» 2։0 հաշվով առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։