ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ այս շաբաթ Ֆլորիդայում հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Անհամբեր սպասում եմ Նեթանյահուին հինգշաբթի օրը Մար-ա-Լագոյում հյուրընկալելուն», - մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները Թրամփի խոսքերը:
Նա նշել է, որ իր նախագահության ընթացքում «խաղաղություն ու կայունություն են ունեցել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում»։ Թրամփը հավելել է, որ «խաղաղությունն ու անվտանգությունը կվերադառնան», եթե նա հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում։
ԱՄՆ նախկին նախագահը, խոսելով աշխարհում տարբեր հակամարտությունների մասին, ասել է, որ դրանք պետք է դադարեցնել։ «Միլիոնավոր մարդիկ են մահանում, և Քամալա Հարիսը (ԱՄՆ փոխնախագահ, որին Ջո Բայդենը, ով դուրս եկավ ընտրապայքարից, կոչ արեց նրան առաջադրել որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից) ոչ մի կերպ չի կարողանա կանգնեցնել դա»։
Միաժամանակ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, հինգշաբթի օրը Նեթանյահուն կհանդիպի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։