Հետևեք մեզ։

Մոսկվայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

10:18, 24 հուլիս 2024
Մոսկվայում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

 

Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև։ Ադրբեջանական կողմից խորհրդակցությունների պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, իսկ հակառակ կողմից՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն ադրբեջանա-ռուսական երկկողմ համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, օրակարգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է, որ «երկու երկրների ղեկավարների փոխվստահության վրա հիմնված և երկկողմ օրակարգ ձևավորող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետությունների միջև դաշնակցային փոխգործակցության հիմքն է»։