Հետևեք մեզ։

Կալլասը վերադարձել է աշխատանքի Էստոնիայի խորհրդարանում

10:43, 24 հուլիս 2024
Կալլասը վերադարձել է աշխատանքի Էստոնիայի խորհրդարանում

Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը նոր կառավարության ստանձնումից հետո վերադարձել է աշխատանքի երկրի խորհրդարանում, հայտնում է ERR հեռուստաալիքը։


Երեքշաբթի ERR-ը հայտնել է, որ Էստոնիայի նոր կառավարությունը՝ վարչապետի պաշտոնի թեկնածու և կլիմայի հարցերով նախարար Քրիստեն Միխալի գլխավորությամբ, երդվել է և ստանձնել պարտավորությունները։

«Էստոնիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Կայա Կալլասը և նրա կառավարությունում ֆինանսների նախարար աշխատած Մարտ Վիրկլաևը վերականգնել են իրենց պատգամավորական լիազորությունները խորհրդարանում»,- ասվում է հայտարարության մեջ։


Հեռուստառադիոընկերության տվյալներով՝ խորհրդարանն այս որոշումն ընդունել է՝ կապված նոր կառավարության աշխատանքի մեկնարկի հետ։