Հետևեք մեզ։

Վրացական կողմը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին

10:49, 24 հուլիս 2024
Վրացական կողմը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձին հանձնել ՀՀ իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

 

Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան: