Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը, գրում է հնդկական IADN լրատվականը X-ի իր միկրոբլոգում։
Լրատվականը վկայակոչում է Հնդկաստանի ֆինանսների նախարարության զեկույցը։
Նշվում է, որ Հնդկաստանի ՊՆ տվյալների համաձայն՝ 2024-2025-ին ֆինանսական տարում ՀՀ-ի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։