Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստությունը, ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հաստատել է վրացական լրատվամիջոցների նախօրեին տարածած տեղեկությունը։ Հիշեցնենք, որ Պետական անվտանգության ծառայությունը հարցաքննության է կանչում Ուկրաինայում կռվող մարտիկներին։
«Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեն մահափորձի նախապատրաստման փաստերը՝ կազմակերպված և ֆինանսավորվող Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և Ուկրաինայում գտնվող նախկին իրավապահների կողմից»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ «նշված հանցավոր գործողությունների նպատակը անկարգությունների ստեղծման և իշխանության թուլացման ֆոնին վրացական իշխանությունը բռնի միջոցներով և կործանարար ուժերի միջոցով տապալելն է»։
«Քրեական գործով իրականացվում են ակտիվ քննչական և որոնողական աշխատանքներ, որոնց շրջանակներում կոնկրետ անձինք որպես վկաներ հարցաքննվում են քննչական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 18-323 («Ահաբեկչության նախապատրաստում») և 315 («Դավադրություն կամ ապստամբություն Վրաստանի սահմանադրական համակարգը բռնի փոխելու նպատակով» ) հոդվածներով։