Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու հայտարարությունները առ այն, թե Ռոբերտ և Լևան Միրզոյանները փորձում են զավթել ընկերությունը:
Տեսաուղերձում նա նշել է՝ իր և իր երեխաների հետ ամեն ինչ լավ է, ոչ մի զավթում չկա.
«Ես «պատանդ» կամ «Կովկասի գերուհի» չեմ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ հանդիպմանն ասել էր, թե հայ գործարարները զավթել են ընկերությունն ու դրա պատճառով ինքն ու իր կինը բաժանվել են։