Հետևեք մեզ։

Հայաստանին գումար հատկացնելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. Զախարովա

13:08, 24 հուլիս 2024
Հայաստանին գումար հատկացնելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. Զախարովա

10 միլիոն եվրո ուղարկելով Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար՝ Եվրամիությունն ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, կան ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իր կործանարար ազդեցությունը տարածելու այս տարածաշրջանի, այսինքն՝ Անդրկովկասի վրա։

Մենք վստահ ենք,  ինձ թվում է, դա նույնիսկ ակնհայտ է, և դա երևում է ուղղակի Ուկրաինայի օրինակից, որ այսպես կոչված խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության մասին չէ. Խոսքը վերաբերում է պատերազմին և երկրներին արյունահեղությանը հրահրելու »,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։