Ռուսաստանը խոստացել է ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ այդ պարտավորությունը գրված է Մոսկվայի կողմից ստորագրված փաստաթղթում։
Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ «նման օգնության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»։ Եվ որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության ճարտարապետությունը» պետք է կառուցեն այդ երկրները, այլ ոչ թե դրսից։
«Մենք պատրաստ ենք շարունակել մեր հարթակը տրամադրել կողմերի միջև բանակցությունների համար իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով։ Մենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը համարում ենք խաղաղության ճարտարապետության հիմք»,- ասել է Զախարովան։