Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

14:14, 24 հուլիս 2024
Սպասվում է անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հուլիսի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ը, 29-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 28-29-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևանում հուլիսի 24-26-ը, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ը, 29-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ, սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20 մ/վ արագությամբ։