Հետևեք մեզ։

Ավշարիի «Երևանի կոնյակի գործարան» -ի մասնաճյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ

14:17, 24 հուլիս 2024
Ավշարիի «Երևանի կոնյակի գործարան» -ի մասնաճյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հուլիսի 25-ին՝ ժամը 10:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Ավշար բնակավայրի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում կազմակերպության անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։
 
 «Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասվում է հաղորդագրությունում։