Կրեմլը չի կարող միջամտել կորպորատիվ և ընտանեկան գործերին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Wildberries-ի և Russ-ի միաձուլման հետ կապված իրավիճակին։
«Այս դեպքում մենք չենք կարող խառնվել ոչ մի ընտանեկան հարաբերությունների, առավել եւս՝ գործնական հարաբերություններին... Սրան միայն կարելի է աջակցել... Մենք չենք կարող միջամտել ո՛չ այս գործողություններին, ո՛չ ընտանեկան հարաբերություններին։ Այս թեման մեր իրավասություններից դուրս է»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը հավանություն է տվել միաձուլմանը և արդյոք Կադիրովի հայտարարությունը կազդի այս ծրագրի վրա։