Ապրիլի 23-ին ժամը 12:35-ին 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած ՃՏ պատահարի մասին, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի 28-ամյա բնակիչ Ս.Հ.-ն, իր վարած «Toyota Aristo» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
ՆԳՆ ծառայողները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան: