Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,, կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը և որդին՝ Սպարտակ Ղուկասյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում: Այս մասին հայտնոի է դառնում «Ազդարար»-ից։
Hayastan.news-ը կապ հաստատեց Վարդան Ղուկասյանի հետ՝ որոշ հարցեր ուղղելու նպատակով։
Վարդանը Ղուկասյանը նախ հարցրեց՝ որտեղ էին լրագրողներն էսքան ժամանակ։ Պատասխանին, թե լրագրողներն են որոշում՝ երբ ու ում զանգել և և հիմա իրեն հարցրեր ունեն, և հարցին, թե ինչ ապօրինի գույքերի մասին է խոսքը, նախկին ՀՀԿ-ականը զայրացած էր և հրաժարվեց պատասխանել հարցերին․ «Ինչ գույք, չզանգեք, կախեք հեռախոսը»։