Ամերիկացի գործարար Իլոն Մասկը համաձայնել է ամերիկացի միլիարդատեր Դեյվիդ Սաքսի այն կարծիքին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալը կամավոր չէր, այլ «հեղաշրջում»։
«Ժողովրդավարական քարոզիչները երեք տարուց ավելի խոսում են կեղծ հեղաշրջման մասին, իսկ հիմա հուսահատորեն հերքում են, որ իրական հեղաշրջում է եղել... (Բայդենի - խմբ.) հրաժարականը կամավոր չէր, դա քաղաքական հարված էր Նենսի Փելոսիի կողմից որպես առանցքային գործիչ:
Սա հեղաշրջում է»,- գրել է Սաքսը սոցցանցերի իր էջում:
Ավելի ուշ Մասկը մեկնաբանել է գրառումը՝ «100» էմոջիով: