Մոսկվայի հյուսիսում մեքենայի պայթյունի հեղինակը փախել է Թուրքիա, հայտնել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Նա պարզաբանել է, որ ռուսական կողմն աշխատում է թուրք գործընկերների հետ արտահանձնման հարցով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մոսկվայի հյուսիսում՝ Սինյավինսկայա փողոցի բակում, ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, որոնցից մեկը բարձրաստիճան սպա է։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթել է «մեքենայում տեղադրված» առարկան։