Հետևեք մեզ։

Տրանսպորտից շատ օգտվողների համար գուցե ավելի էժան լինի. Ավինյանը՝ ուղեվարձի մասին

17:16, 24 հուլիս 2024
Տրանսպորտից շատ օգտվողների համար գուցե ավելի էժան լինի. Ավինյանը՝ ուղեվարձի մասին

Երևանում հանրային տրանսպորտում տոմսային համակարգի անցումը կունենա հունվարի մեկից: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

«Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով NFC համակարգի օգնությամբ տոմսը գնելու, կամ դրա փոխարեն վճարում անելու, ունենալու ենք տոմսային քարտերի հնարավորություն:

 

Ուզում ենք ամբողջական համակարգը պատրաստ լինի, բոլոր խնդիրները լուծված են, և հունվարի 1-ից նոր համակարգը մեկնարկի»,- ասել է նա:

 

Խոսելով ուղեվարձի վերաբերյալ հանրության շրջանում առկա դժգոհությունների մասին՝ Ավինյանն ասել է, որ լինելու է նոր տրամաբանություն։

 

«Այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար գուցե ավելի էժան լինի, քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել»,-ասել է նա։