Հետևեք մեզ։

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել

17:23, 24 հուլիս 2024
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել

ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել.

«Պարզաբանում․ հրամանը ստորագրվել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ վարչապետի որոշման պահանջներին համապատասխան

Ի պատասխան մամուլում տարածված հրապարակումների՝ հայտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ հրամանը, օրենքով նախատեսված ժամկետում, ստորագրվել է բացառապես «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և ՀՀ վարչապետի 16․06․2023 թվականի 647-Ա որոշման 23-րդ կետերի պահանջներին համապատասխան։

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ միջոցների առկայության, դրանց կիրառման պայմանների, ինչպես նաև քանակի մասին տվյալներն ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի N 11-Ն հրամանով (ուժը կորցրած է ճանաչվել 21․05․2024թ.) հաստատված ցանկի 50-րդ կետով։

Հավելենք նաև, որ ՆԳ նախարարի 2024 թվականի հուլիսի 12-ի N 55-Լ և 2024 թվականի մայիսի 16-ի N 48-Լ հրամանները հրապարակված են ՆԳ նախարարության պաշտոնական կայքում»։

 

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը. fip.am