Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։
«Ադրբեջանական կողմը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ վայրերում»,-ասել է Հաջիզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։