Դեսպան Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հայ զինծառայողների հետ ներկա է գտնվել «Կանանց ինտեգրումը զինված ուժերում» թեմայով աշխատարանին, որը համատեղ կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտը։ Այաս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-ից 26-ը, նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և աշխատանքի ընդունել ՀՀ զինված ուժերում»,-ասվում է հաղորդագրությունում։