Հետևեք մեզ։

Գնել Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքը (լուսանկարներ)

20:33, 24 հուլիս 2024
Գնել Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր կրկին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել է Կիրանց:

«Դիտարկել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: 
Այս պահին կատարվում են ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ»,- գրել է Սանոսյանը: