Փաստորեն, Տավուշի Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, անգամ ԱԺ պատգամավորների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջու մ գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Սահմանապահ փոխգնդապետը պարզաբանում է՝ կա սահմանային գոտի եւ շերտ: Ինչի մասին, ի դեպ, օրերս ինքս էի հարցրել ԱԱԾ փոխտնօրենին ու գրավոր հարցում եմ ուղարկել: Այլ մանրամասներ Կիրանցից ու Աճարկուտից՝ տեսանյութում...»,- գրել է նա և տեսանյութ հրապարակել: