Հետևեք մեզ։

Երևանում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել (լուսանկար)

20:58, 24 հուլիս 2024
Երևանում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել (լուսանկար)
Հուլիսի 24-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ: