Ինչպես նշում է Bild-ը, խաղի մեջ օգտագործվող գնդակները կհամալրվեն Connected Ball տեխնոլոգիայով, որը սենսորի միջոցով ավելի ճշգրիտ տվյալներ է տալիս գնդակի արագությանը, հետագծին և հպումներին, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ հայտնաբերել խաղից դուրս վիճակները և ձեռքով խաղը, գրում է Armsport.am-ը։
Առաջին անգամ Connected Ball տեխնոլոգիան կիրառվել է վերջին Եվրո 2024-ում։ Նշվում է, որ եթե չիպերով գնդակները հաջողությամբ փորձարկվեն Սուպերգավաթի ժամանակ, ապա տեխնոլոգիան կարող է տեղ գտնել նաև Բունդեսլիգայում 2025/26 մրցաշրջանում։
Գերմանիայի Սուպերգավաթի Լևերկուզենի «Բայեր»-«Շտուտգարտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։