Ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը ցանկանում է սեպտեմբերին կազմակերպել ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը՝ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի միջև։
«Քանի որ մրցավազքի պայմանները փոխվել են, մենք ցանկանում ենք նախագահական բանավեճ անցկացնել նախկին նախագահ Թրամփի և փոխնախագահ Հարիսի միջև: Մենք առաջարկում ենք բանավեճը անցկացնել Փենսիլվանիայում սեպտեմբերի 17-ին», - ասվում է Թրամփի և Հարիսի թիմին ուղարկված նամակներում:
Fox News-ը նաև հայտնել է, որ բաց է հանդիպման ամսաթվի, ձևաչափի և վայրի վերաբերյալ քննարկումների համար։