Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ գերմանական զորքեր չի ուղարկի Ուկրաինա և չի խփի ռուսական ինքնաթիռներն ու հրթիռները գերմանական կործանիչներով։
«Ես զինվորներ չե'մ ուղարկում Ուկրաինա, ես չե'մ խփի ռուսաստանյան ինքնաթիռներին ու հրթիռներին գերմանացի օդաչուների հետ։ Ո՛չ, մենք դա չե՛նք անելու։ Եվ մենք թույլ չենք տա, որ մեր զենքերը թափանցեն Ռուսաստանի հսկայական տարածք, քանի որ այն կրում է վտանգներ»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։