Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին գրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածը անցնում է ադրբեջանական հողի վրայով։ Երեկ և դրա նախորդ օրն էլ Կիրանցի բնակիչները ականատեսն են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները հնձում իրենց ցանած ցորենը։ Շատերի համար սա միակ ապրուստի միջոցն է։ Իսկ այսօր տրակտոր վարող տղամարդ է ականից վնասվել։ Փառք աստծո, վնասվածքները լուրջ չեն։Սա՞ է ձեր խոստացած ապագան․․․»,- գրել է Դանիելյանը։