Թաթարստանում երեխաների իրավունքների հանձնակատար Իրինա Վոլինեցն առաջարկել է օրինականորեն արգելել ամուսնալուծության և ընտանեկան միայնության քարոզչությունը։ Իրինա Վոլինեցը համապատասխան կոչով դիմել է Պետդումայի փոխխոսնակ Աննա Կուզնեցովային։
Նրա խոսքով՝ այժմ ռուս հասարակության մեջ միտում կա խթանելու միայնակությունը, ինչպես նաև ավանդական ընտանեկան արժեքների մերժումը: Վոլինեցը նշում է, որ դա հատկապես վտանգավոր է երեխաների համար, ովքեր զարգացնում են իրենց սեփական տեսակետը աշխարհի և ընտանիքի նկատմամբ։
Նա նշել է, որ 2024 թվականի սկզբից ծնունդների թիվը նվազել է 2,1%-ով, մինչդեռ ամուսնալուծությունների թիվը 3,5%-ով գերազանցել է ամուսնությունների թվին (271 հազար ամուսնալուծված զույգ՝ 260 հազար ամուսնական զույգի դիմաց)։ Նա առաջարկել է արգելել գովազդները, հանրային արշավները, որոնք շեշտադրում է ամուսնությունը դադարեցնելու կամ միայնակ ապրելու առավելությունները։
Ամուսնալուծությունները, ինչպես ընդգծել է Վոլինեցը, վնասում են ոչ միայն ամուսիններին, այլև երեխաներին՝ բացասաբար ազդելով նրանց հոգեկան և հուզական վիճակի վրա։ «Հաշվի առնելով հիասթափեցնող վիճակագրությունը՝ դիմում եմ ձեզ Ռուսաստանի Դաշնությունում ամուսնալուծությունների և ամուրիության քարոզչությունն արգելելու նախաձեռնությամբ»,- ասված է դիմումում։