Հետևեք մեզ։

Հայտնի է Լոռիում ողբերգական ավտովթարից մահացածի և վիրավորների անունները. նրանցից երկուսն անչափահասն են

08:43, 25 հուլիս 2024
Հայտնի է Լոռիում ողբերգական ավտովթարից մահացածի և վիրավորների անունները. նրանցից երկուսն անչափահասն են

Հուլիսի 24-ին՝ ժամը 22:51-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանա­պարհի Վանաձոր-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 2004 թ․) շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Հ․-ի դին և տուժածներ՝ Հ. Ս․-ն (ծնված 2004 թ․), Վ․ Ք․-ն (ծնված 2007 թ.) և Ա․ Ք․-ն (ծնված 2009 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։