Հետևեք մեզ։

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

08:53, 25 հուլիս 2024
Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում
Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը.
 

.Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ:

.Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ:

.Հուլիսի 27-ին` Վարսենիկ Մանուչարյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

.Հուլիսի 29-ին` Դավիթ Չալոյան. բռնցքամարտի որակավորման փուլի մեկնարկ:

.Հուլիսի 30-ին` Արթուր Բարսեղյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

.Օգոստոսի 4-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյանը. մարմնամարզության եզրափակիչներ:

.Օգոստոսի 6-ին` Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 7-ին:

.Օգոստոսի 7-ին` Երվանդ Մկրտչյան. աթլետիկայի 800 մետր վազքի որակավորում:

.Օգոստոսի 7-ին` Սլավիկ Գալստյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 8-ին:

.Օգոստոսի 8-ին` Արսեն Հարությունյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 9-ին:

.Օգոստոսի 9-ին` Անդրանիկ Կարապետյան. ծանրամարտի մրցաշար:

.Օգոստոսի 10-ին` Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան. ծանրամարտի մրցաշարեր:

.Օգոստոսի 10-ին` Վազգեն Թևանյան, ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտերը, եզրափակիչը` օգոստոսի 11-ին: