Հետևեք մեզ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Մի-28-ի կործանման մասին

09:15, 25 հուլիս 2024
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է  Մի-28-ի կործանման մասին

Մի-28 ուղղաթիռը պլանային թռիչքի ժամանակ կործանվել է ՌԴ Կալուգայի մարզում, անձնակազմը զոհվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
 
«Կալուգայի մարզում Մի-28 ուղղաթիռ է ընկել ամայի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես պարզաբանել են վարչությունից, ուղղաթիռը, ըստ նախնական վարկածի, կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Վթարի վայրում աշխատում են մասնագետները։