Տասնամյակներ շարունակ Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները պահպանում են վստահության մակարդակ, ինչը վկայում է երկու երկրների ժողովուրդների հասունության մասին։ Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-ԱսադըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Վերջին տասնամյակների ընթացքում մեր երկրներն անցել են բարդ փորձությունների միջով։ Սակայն բոլոր տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները պահպանել են վստահության մակարդակ, և դա մեր ժողովուրդների հասունության ցուցանիշն է»,- ասել է նա։