ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, ամսաթիվը դեռ որոշված չէ, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի սկզբին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը նույնպես հայտարարել էր, որ այցի կոնկրետ ժամկետ դեռ որոշված չէ։ Ինքը՝ Էրդողանն, ասել է, որ Պուտինի այցը Թուրքիա կարող է նոր գործընթացի սկիզբ լինել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Չորեքշաբթի օրը Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։
«Ակտիվ է, բայց ամսաթիվը դեռ անհայտ է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները։
Պեսկովը խոսել է Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստման մասին
10:51, 25 հուլիս 2024