ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը զայրացած տեսք ուներ, երբ ժողովրդին ուղղված իր ելթույթում հիշատակել է Քամալա Հարիսին։ Այս մասին ասել է պահպանողական քաղաքական մեկնաբան Լիզ Ուիլերը X սոցիալական ցանցում:
«Եզրակացություններ ելույթից. Բայդենի դեմքն ուռած էր, նրա խոսքը շփոթված էր, կարծես ինսուլտից հետո, զայրացած տեսք ուներ, երբ նա հիշատակեց Քամալային...»,- նշել է նա։
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը չի անդրադարձել իր առողջության թեմային, նշել է Ուիլերը։
Բայդենը հատուկ ուղերձում Հարիսին անվանել է ուժեղ և կարող՝ ասելով, որ նա կատարել է իր ընտրությունը, և այժմ ընտրողների խնդիրն է դա անել։ Նրա խոսքով՝ ինքը որոշել է զոհաբերել սեփական հավակնությունները՝ հանուն ամերիկյան ժողովրդավարության բարօրության։ Ամերիկյան MSNBC հեռուստաալիքը նախագահի ելույթն անվանել է «պատմական»։
Սպիտակ տան ղեկավարը, աճող քննադատությունների ֆոնին, որոշել է չվերընտրվել երկրորդ ժամկետով և որպես իրեն փոխարինող առաջադրել է Քամալա Հարիսին: