Հետևեք մեզ։

Որակավորում չտաք, Գեղարքունիքի մարզը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ․ մարզպետի արձագանքը ավագանու անդամի սպանության վերաբերյալ հարցին

12:02, 25 հուլիս 2024
Որակավորում չտաք, Գեղարքունիքի մարզը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ․ մարզպետի արձագանքը ավագանու անդամի սպանության վերաբերյալ հարցին

Խնդրում եմ որակավորում չտալ, Գեղարքունիքի մարզը շատ ապահով մարզ է, բոլորին հրավիրում եմ Գեղարքունիք, հարցը ուղղեք իրավապահ համակարգին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ավագանու անդամ է սպանվել և, ինչպես լրագրողն է նշում, «Գեղարքունիքի մարզում անվտանգ չէ»։

 

Հարցին՝ սահմանազատման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, մարզպետը ասաց՝ ոչ․ «Որևէ գործընթաց չկա մեր մարզում»։

 

Դիտարկմանը, որ Կիրանցում սահմանազատման հետևանքով ադրբեջանցիները չհեռացան հայկական տարածքներից, և հարցին՝ որտեղից վստահություն, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատման արդյունքում նրանք դուրս կգան, մարզպետը պատասխանեց․ «Սահմանազատումը նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները և այդ դեպքում նրանք հետ են վերադառնալու և օկուպացված տարածքները հետ են վերադարձվելու։

 

Այնտեղ (Կիրանց-խմբ․) իրականացված գործողությունների արդյունքում գծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը, հենասյուները ճանաչվել են, այսինքն երկու երկրներն էլ ճանաչել են սուվերեն տարածքները։ Եթե որևէ մեկը հետ չի գնացել, վստահ եմ, որ հետ կգնա»։