Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդին, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։
Դեսպանը միացել է նաև Գորիսի տարածքում գտնվող պարեկությանը։
X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ նշվում է, որ նրանք երախտագիտություն են հայտնել դեսպանին առաքելությունում Էստոնիայի համագործակցության և ներդրման համար։