Հետևեք մեզ։

ԱԽ քարտուղարը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

12:09, 25 հուլիս 2024
ԱԽ քարտուղարը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
 
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը: