Հետևեք մեզ։

Մտացածին, հորինված բովանդակություն․ ՊՆ-ն հերքել է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

13:07, 25 հուլիս 2024
Մտացածին, հորինված բովանդակություն․ ՊՆ-ն հերքել է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 

Հարց․ Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկատվությունը։ 

Պատասխան․ Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում։