Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվել է տնային կալանքից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հուսամ քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից»,-գրել է Բաբայանը։
Հիշեցնենք` Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։