Հետևեք մեզ։

Փրկարարները նկատել են, որ սապբորդինգով զբաղվող քաղաքացին մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ ափ

13:41, 25 հուլիս 2024
Փրկարարները նկատել են, որ սապբորդինգով զբաղվող քաղաքացին մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ ափ
Հուլիսի 25-ին, ժամը 11։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շողակաթ գյուղի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:
Փրկարարները քաղաքացի Մ. Շ.-ին (ծնված 1979 թ․) և լողամիջոցը անվտանգ մոտեցրել են ափ։