Հետևեք մեզ։

Այսօր կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն

13:43, 25 հուլիս 2024
Այսօր կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այսօր ամենաբարձր մակարդակով ռուս-բելառուսական շփումների օրն է, մենք սպասում ենք երկու նախագահների՝ Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպմանը», - ասել է նա։


Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգ է ժամանել հինգշաբթի։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուս-ռուսական հարաբերությունների զարգացման, միութենական նախագծերի առաջմղման, տարածաշրջանային անվտանգության հարցերը և միջազգային օրակարգը: