Հետևեք մեզ։

Վրաստանում հայտնել են, թե երբ Սաակաշվիլիին կլինիկայից կվերադարձնեն բանտ

13:47, 25 հուլիս 2024
Վրաստանում հայտնել են, թե երբ Սաակաշվիլիին կլինիկայից կվերադարձնեն բանտ

Վրաստանի արդարադատության նախարար Բրեգաձեն հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կլինիկայից հետ կտեղափոխվի բանտ, երբ բժիշկները համապատասխան հանձնարարական տան:
 
«Բժիշկները գնահատում են նրա առողջական վիճակը, երբ պատրաստ լինեն, Միխայիլ Սահակաշվիլին կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Երբ համապատասխան որոշում կայացվի, կիմանաք, ես ուրախ եմ, որ նրա առողջական վիճակը լավացել է», - լրագրողներին ասել է Բրեգաձեն։


Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նա ներգրավված է մի քանի քրեական գործերում։