ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու գաղափարը, ասել է, որ դժվար թե այս տարածաշրջանում առճակատման մեխանիզմների կարիք ունենան։
Ավելի վաղ Նեթանյահուն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, ասել էր, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծել՝ ուղղված Իրանի «սպառնալիքին»։
«Մենք պետք է հասկանանք նման նախաձեռնության մանրամասները. ո՞ր երկրների դաշինքն է դա», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է Խորհրդային Միությունը զսպելու համար, այնուհետև կատարել է Ռուսաստանի Դաշնությանը զսպելու իր գործառույթները՝ շարունակելով դա անել առ այսօր։
«Արդյո՞ք մեզ անհրաժեշտ են դիմակայության մեխանիզմներ Մերձավոր Արևելքում, մենք պետք է հասկանանք պարոն Նեթանյահուի նման պատճառաբանության մանրամասները», - ավելացրել է Պեսկովը: