Հետևեք մեզ։

Վեց ժամից պակաս քունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը. ՌԴ ԱՆ

15:08, 25 հուլիս 2024
Վեց ժամից պակաս քունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը. ՌԴ ԱՆ

Այն մարդկանց մոտ, ովքեր գիշերը վեց ժամից պակաս են քնում, վաղաժամ մահվան վտանգը 30%-ով բարձր է, իսկ 5 ժամից պակաս քունը մեծացնում է գիրության հավանականությունը, ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

 

«Գիշերական 6 ժամից պակաս քուն ունեցող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 48%-ով և վաղաժամ մահվան վտանգը 30%-ով բարձր է», - ասվում է Մուրաշկոյի «Առողջ հասարակություն» ֆորումի ներկայացումից:

 

Նախարարի խոսքով՝ այն մարդկանց մոտ, ովքեր գիշերը 5 ժամից պակաս են քնում, 50%-ով ավելի շատ է գիրանալու հավանականությունը։

 

Բացի այդ, խրոնիկական սթրեսը նույնպես ազդում է առողջության վրա. այն կարող է 40-60%-ով մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, մանրամասնել է Մուրաշկոն։